Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր Արմեն Երիցյանը։
Խորհրդակցության ընթացքում ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց կատարված աշխատանքների մասին։ Մասնավորապես` վերանորոգվում է փրկարար ծառայության տրամադրության տակ եղած տեխնիկան, իսկ ՄԱԶԾ փորձագետների հետ քննարկումներ են անցկացվելու ԱՌՆ ազգային դիտացանցի զարգացման ուղղությամբ։
“ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ” ընկերության հետ արդեն փորձարկվում է վերելակներում տեղադրվող անվտանգության նոր համակարգը, որի միջոցով հնարավոր կլինի կոճակի մեկ հպումով ուղիղ կապ հաստատել ՀՀ ԱԻՆ ՃԿԿ մարդուն հրատապ օգնության ,911ե ծառայության հետ։
ՍՊԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը տեղեկացրեց, որ հունիսին Հայաստան կժամանեն ֆրանսիացի մասնագետներ` նոր սեյսմիկ կայանների տեղադրման աշխատանքներին մասնակցելու համար։ Ընթացքի մեջ է նաև ՀԱԷԿ-ի շուրջ 6 նոր թվային սեյսմիկ կայանների տեղադրման գործընթացը։
Մոսկվայի Երկրի ֆիզիկայի ինստիտուտի գիտնականների հետ քննարկվում են Գառնու երկրաֆիզիկական դիտարանի սարքերի վերագործարկման հարցերը։ Ա. Երիցյանի հանձնարարությամբ` ռուս մասնագետները կհրավիրվեն Հայաստան` տեղում ծանոթանալու դիտարանի սարքերի վիճակին և քննարկելու դրանց վերագործարկման հնարավոր տարբերակները։