Հանուն իշխանությունների հանգստի արվող անօրինական քայլը հանցա՞նք չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ այս տարվա դեկտեմբերի 1-ին «Քինգ դե Լյուքս» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող թիվ 259 համարի Աբովյան-Երեւան-Աբովյան երթուղու ավտոբուսները երթուղի դուրս չէին եկել, քանի որ այդ օրը Երեւանում հանրահավաք էր նախատեսված: ՍՊԸ-ի տնօրենը՝ Արտակ Եղոյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր, որ ոստիկանությունից են իրեն հրահանգել ավտոբուսները երթուղի չհանել: Նախօրեին մենք ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ստացանք գրություն առ այն, որ այս դեպքի հետ կապված քրգործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով:

Իհարկե, ինչ հանցակազմ կարող է լինել այն բանում, որ ոստիկանությունը հանրահավաքի օրերին ավտոբուսներին արգելում է երթուղի դուրս գալ, եւ Աբովյանի քաղաքապետի ցուցումն էլ օդում թողած պղպջակի էֆեկտ է ընդամենը: Հանուն իշխանությունների հանգիստ կյանքի արվող քայլը չի կարող հանցանք համարվել, նույնիսկ եթե անօրինական է:




Լրահոս