Ոչինչ հավերժ չէ լուսնի տակ. Պուտինը՝ Էրդողանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Թուրքիայի հետ ներկայիս հարաբերությունները: Նա հերթական անգամ ընդգծել է, որ երկիրը չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Ես արդեն իմ ուղերձում ասել եմ, հիմա ևս ցանկանում եմ կրկնել, որ մենք թուրք ժողովրդին բարեկամական ժողովուրդ ենք համարում և չենք ցանկանում, որ թուրք ժողովրդի հետ մեր հարաբերությունները սրվեն»,-ասել է Պուտինը հարցազրույցում, որը ներառված է «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Աշխարհակարգ» վավերագրական ֆիլմում:

«Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի գործող ղեկավարությանը, ապա ոչինչ հավերժ չէ լուսնի տակ»,-հավելել է ՌԴ նախագահը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Պուտինը մեծ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիայի ներկայիս ղեկավարության հետ անհնար է համաձայնության գալ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս