
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ՊՆ նախկին մամուլի քարտուղար Սերյան Շահսուվարյանը, հնարավոր է, առաջիկայում նշանակվի Հայաստանի հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում: Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց Սերյան Շահսուվարյանի հետ:
Նա հարցը լսելով՝ անմիջապես հայտարարեց, թե նման բան չկա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը հրաժարվեց իր պաշտոնից եւ մի քանի օր անց նշանակվեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ: