Ես ցավ եմ ապրում տեսնելով ազգիս այսքան նվաստ. Անի Քոչար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Անի Քոչարը Facebook սոցցանցի իր էջոմ գրել է.
“Ինձանից դեռ երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի կարողանամ վերապրել և հաղթահարել այն, որի ականատեսը եղա երեկ՝ ավագանու ընտրությունների օրը: Ես ցավ եմ ապրում տեսնելով ազգիս այսքան նվաստ: Արժանապատիվ քաղաքացիները մի կողմ՝ ում էլ ընտրած լինեն. կարևորը դա արած լինեն ըստ իրենց հայացքների և սկզբունքների, իսկ ահա այն ծախուներին…
Թեև դրանց ինչ ասես: Նույնն է, թե անբարոյականին, փողով գնացողին բարոյախրատական դասեր տաս, ինչ է հաջորդ օրվանից մայրուղի դուրս չի գալու? Այնպես որ, կաշառված զանգվածի մասին խոսելն ավելորդ է: Էժաններ, միայն մի հիշեցում, այլևս ոչնչից չդժգոհեք և չանիծեք բախտն ու իշխանություններին, դուք եք ընտրել նրանց և ուրեմն արժանի եք այս իշխանություններին և այսօրվա իրականությանը: Միայն թե խնդիրն այն է, թե ինչ անի այն քաղաքացին, որ ամեն անգամ զոհ է դառնում առևտրական իշխանության և ծախու մի զանգվածի առուծախին ու դրա անդառնալի հետևանքներին:
Ես իմ անունից միայն մեկ բան կասեմ, որքան էլ մտածում եմ այս երկիրը լքելու մասին, միևնույնն է դեռ այստեղ եմ և շարունակելու եմ պայքարել ու չհանդուրժել անարդարությունն ու անօրինությունը: Այնպես որ, պարոն քաղաքապետ ամրացեք, ես ձեզ հանգիստ չեմ տալու: Առաք ժողովրդի մի մասին, ընտրվեցիք, հասաք ձեր ուզածին, ապրեք, բայց իմացեք աշխատելու եք ոչ միայն հօգուտ ձեր սեփական հարստացման: Ես, որպես այս քաղաքի բնակիչ թույլ չեմ տալու ձեզ լիցքաթափվել. ի գործ աշխատելու ձեզ վստահած փոքրաթիվ մարդկանց, ձեր կողմից կաշառվածների, բայց և ձեզ քվե տվածների և այն մյուս քաղաքացիների համար ովքեր ՉԵՆ ՎԱՃԱՌՎՈՒՄ”:




Լրահոս