Ուկրաինայի տեղեկատվական քաղաքականության փոխնախարար Տատյանա Պոպովան հայտարարել է, որ Թուրքիան դիմել է Ուկրաինային՝ խնդրելով օգնել Ռուսաստանի քարոզչության դեմ պայքարում. փոխանցում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
«Վերջերս Թուրքիայի ներկայացուցիչները մեթոդաբանական աջակցություն են խնդրել մեզանից՝ Ռուսաստանի ապատեղեկատվության դեմ պայքարի համար»,-հայտնել է Պոպովան:
Նա նաև նշել է, որ Ուկրաինայում թուրքական դեսպանատան ներկայացուցիչները բազմիցս դիմել են նախարարություն:
Նա նաև հավելել է, որ երկկողմ բանակցություններ են ընթացել և քննարկել են համագործակցության հնարավոր տարբերակները, մասնավորապես, Թուրքիայի ներկայացուցիչների համար վերապատրաստման անցկացումը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան