Հայտնի են Լողի հայկական դաշնության գավաթի հաղթողները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում ավարտվել է Լողի հայկական դաշնության գավաթի խաղարկությունը:

Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է ՀԱՕԿ լրատվության բաժնից, Գավաթակիրներ դարձան Վլադիմիր Մամիկոնյանը և Մոնիկա Վասիլյանը: Պատվո հարթակի երկրորդ աստիճանին կանգնեցին Անի Պողոսյանը և Արամ Կոստանյանը: Լավագույն եռյակը եզրափակեցին Արթուր Անտոնյանը և Վարսենիկ Մանուչարյանը:

«Լողի հայկական դաշնության գավաթի խաղարկությանը մասնակցում են Հայաստանի լավագույն լողորդները: Սա տարեվերջյան վերջին մրցումն է: Արդյունքներից դժգոհ չեմ: Մենք սպասելիքներ ունեինք Վահան Մխիթարյանից, ով 100 մետր ազատ ոճում զիջեց Վլադիմիր Մամիկոնյանին, հույս ունենք, որ նա շատ շուտով կվերադառնա իր լավագույն մարզավիճակին: Վահանը, մեկը մյուսի հետևից շատ առաջնությունների է մասնակցել. դա եղավ այսօրվա արդյունքների պատճառը: 2016 թվականը կսկսենք ուսումնամարզական հավաքով` Ծաղկաձորում, որն ուղղված կլինի ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությանը»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց լողի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը:

Լողի հայկական դաշնության գավաթի խաղարկությունը կայացել է դեկտեմբերի 18-19-ը Երևանում: Մասնակցել են Երևանի, Գյումրիի և Վանաձորի մարզադպրոցների 80 լողորդ:

1306

1309

1315

1317

1319

1325

 




Լրահոս