Լոս Անջելեսի հեռուստամարաթոնի միջոցներով Գյումրիում շարունակվում է օգնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գյումրիի սոցիալապես առավել խոցելի ընտանիքներին ուղղված բարեգործական ձեռնարկը շարունակվում է: Ներկայացվող տեսանյութը վերջին մեկ ամսում իրականացված տասնյակ ձեռնարկներից մի քանիսի մասին է: Կույր միայնակ տարեց կնոջն անհեթեթ պատճառաբանությամբ զրկել են սոցիալական նպաստից: “Շիրակ կենտրոնը” արտերկրում բնակվող մեր հայրենակիցների կողմից հատկացված գումարներով վճարել է նրա ձմռան ջեռուցման ծախսերը, ինչպես նաեւ վճարել է նրա սոցիալական նպաստը դատական ճանապարհով վերականգնելու փաստաբանական ծախսերը:
Այս տեսանյութում ներկայացված են սոցիալապես անապահով եւ մանկուց հաշմանդամ ունեցող ընտանիքի երեխայի մանկապարտեզի ամսական վարձավճարը, Արցախյան պատերազմի մասնակից, իր խնամքի տակ երկու երեխաներ ունեցող կնոջ եւ 4 երեխաների ընտանիքի, նրանցից մեկը՝ մանկուց հաշմանդամ է, նախորդ ամիսներին ծախսած էլեկտրաէներգիայի վճարները մուծելու մասին:
Նաեւ նշենք, որ “Շիրակ կենտրոնը” Գյումրիի անօթեւան եւ սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվող օգնությունն ու աջակցությունը կատարում է ընթացիկ տարվա փետրվարին Լոս Անջելեսի AMGA հեռուստատեսությամբ, ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի եւ նրա գործընկերների նախաձեռնությամբ իրականցրած բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակված գումարներով:




Լրահոս