Պենտագոնում պաշտոնապես հաստատել են, որ Իրաքում կոալիցիայի ինքնաթիռները վրիպել են, որի հետևանքով հրթիռներն ընկել են իրաքյան բանակի ուղղությամբ, և զինծառայողներ են զոհվել. փոխանցում է Tvzvezda-ն:
Ավիահարվածների զոհ են դարձել տասնյակ իրաքցի զինծառայողներ: ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիան 22 ավիահարված է իրականացրել:
Ավելի վաղ ԱՄՆ-ում հրաժարվել էին խոստովանել սխալը՝ վստահեցնելով, որ դա վերջին կես տարում խոշոր օպերացիան է եղել, որն նպատակ ուներ ոչնչացնել «Իսլամական պետության» ռազմավարական կարևոր օբյեկտները:
Իրաքի ՊՆ ղեկավարն ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիայի ավիահարվածների արդյունքում 9 զոհի մասին, որոնց թվում մեկ սպա կա:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան