Եղվարդի ջրանցքից 29-ամյա երիտասարդի դի են հանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 11.29-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գերեզմանատան մոտակայքում քաղաքացին ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական ջոկատները` ջրասուզակով:
Հրշեջ-փրկարարները (ընկնելու վայրից 15-20 կմ հեռու) Կարբի գյուղի գերեզմանատան մոտակայքից` ջրանցքից դուրս են բերել Եղվարդ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 18 տան բնակիչ Կ. Ալեքսանյանի դին (ծնվ. 1984թ.):
 




Լրահոս