
ՌԴ ԱԳՆ-ն Ինդոնեզիա ուղևորվող ռուս քաղաքացիներին խորհուրդ է տվել զգոն լինել և խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց. փոխանցում է Lifenews-ը:
Բացի այդ` խորհուրդ է տրվում առանց խիստ անհրաժեշտության` չլքել հսկվող առողջարանները:
ՌԴ ԱԳՆ-ն նման հայտարարություն է տարածել՝ կապված Ինդոնեզիայում ահաբեկչական սպառնալիքի սրման հետ:
Արտակարգ իրավիճակների դեպքում ՌԴ քաղաքացիները պետք է դիմեն Ինդոնեզիայում ՌԴ դեսպանատուն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը դադարեցրել էր Թուրքիա և Եգիպտոս ավիահաղորդակցությունը, այդ երկրներին կփոխարինեն՝ Մարոկկոն, Իսպանիան, Թունիսը, Հունաստանը, ինչպես նաև Ղրղզստանը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան