Թեեւ Տիգրան Սարգսյանի` վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո 12 օր է անցել, սակայն նրան շնորհավորական ուղերձ են հղել միայն ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Լի Կեց Յանը: Այսինքն` այն երկրների ներկայացուցիչները, որոնք առանձնապես աչքի չեն ընկնում իրենց ժողովրդավարությամբ: Ավելին, ե՛ւ ՌԴ, ե՛ւ Չինաստանի կառավարությունների ղեկավարները Տ. Սարգսյանին շնորհավորել են ավելի քան 10 օր ուշացումով: Այս փաստն ուշագրավ է այն առումով, որ Տ. Սարգսյանը սովորաբար համարվում էր եվրոպական արժեքներ կրող անձնավորություն: Բայց արի՛ ու տես, որ եվրոպական որեւէ երկրի կառավարության ղեկավար այդպես էլ հարկ չի համարել մի քանի բառով նրան շնորհավորել: Թե ինչու, մնում է միայն կռահել: Հավելենք, որ Չինաստանում ՀՀ դեսպանը Տ. Սարգսյանի եղբայրն է, ու թերեւս նրա շնորհիվ է, որ այդ երկրից Սարգսյանը շնորհավորանք է ստացել:
ԱՆՈՒՇԱԴԻՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ