ՀՀԿ-ականներն առիթը բաց չեն թողնում քննադատական խոսքեր հնչեցնել ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի հասցեին: Այնինչ 2008թ. ապրիլին Սերժ Սարգսյանը նույն Օսկանյանին առաջարկել է լինել իր` արտաքին հարցերով խորհրդականը: Երեկ Վ. Օսկանյանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իր գրառման մեջ տեղեկացրել է այս մասին ու նշել. «Ես ասացի, որ կցանկանայի ներգրավված լինել ներհայաստանյան եւ ոչ թե արտաքին քաղաքական խնդիրներով, որովհետեւ համոզված եմ, որ մեր առջեւ կանգնած մարտահրավերներն առաջին հերթին ներքին են, եւ միայն դրանց հաջող հաղթահարումով մենք կկարողանանք լուծել մեր արտաքին հարցերը»: Երեկ «Ժողովուրդ»-ն ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանին հարցրեց` եթե Օսկանյանն այդքան վատն է, որ հիմա քննադատում եք, ինչու էիք 2008թ. նրան պաշտոն առաջարկում: «Նախ` ես որեւէ հիմք չունեմ հավատալու Օսկանյանի բառերին: Բայց եթե անգամ նման բան է եղել, ապա, իմ անձնական կարծիքով, առաջարկ արվել է` նկատի ունենալով, որ նա երկար ժամանակ պաշտոնավարել է եւ նախկինից կուտակած փորձն ու ունակությունները կարող էր օգտագործել»,-ասաց Սահակյանը` հավելելով, որ Օսկանյանը ժամանակին իշխանության մեջ բոլորովին այլ մարդ էր, իրեն այլ կերպ էր պահում, հիմա, երբ այլեւս նախարար չէ, այլ կերպ է պահում:
ԵՐԿԱԿԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ