Ձմեռն ամենապահանջված միրգը համարվում է մանդարինը: Եվ դա իսկապես փաստ է, չէ որ միայն այս ցիտրուսի հոտը բարձրացնում է տրամադրությունը:
Բայց ինչպես անել, որպեսզի տոները չավարտվեն հիվանդանոցներում: Մրգերից թունավորվել ոչ ոք չի ցանկանում, այդ պատճառով անհրաժեշտ է իմանալ մանդարին ընտրելու կանոնները:
Ինչպես ընտրել մանդարիններ
1. Զգուշացեք կեղևից
Մանդարինն ուտելուց առաջ անհրաժեշտ է այն լվանալ: Շատերը կարծում են, որ եթե մենք հեռացնում ենք կեղևը, ապա լվանալ անհրաժեշտ չէ: Բայց պետք է ուշադիր լինել. մանդարինի կեղևի մեջ վտանգներ կարող են լինել: Կեղևազրկման ժամանակ բոլոր վտանգավոր միկրոբները հայտնվում են ձեռքի վրա, այնուհետև մրգի: Չի կարելի մանդարինը կեղևազրկել նաև ատամներով:
2. Արտաքին տեսքը
Կանաչ հետքերով մանդարինը վկայում է մրգի հիվանդ լինելու մասին: Կեղևի վրայի ոչ բնական փայլը նշանակում է, որ միրգը մշակված է: Նման դեպքերում մանդարինը կարող է վնասակար հատկություններ ձեռք բերել:
3. Մրգի սառեցում
Մանդարինը սեղմելու դեպքում մնում են մատնահետքեր և դրանք թարմ են թվում: Սակայն դա նշանակում է , որ մանդարինները չափից շատ սառեցված են: Նման մրգեր օգտագործել խորհուրդ չի տրվում:
4. Մոծակներից հեռու
Միջձմեռային մոծակները վտանգավոր են, քանի որ սնվում են մրգերի կեղևներով: Մանդարինների վրա հաճախ կարող ենք հանդիպել հոտած մասերի: Այդպիսի մանդարինների օգտագործումը վտանգավոր է, որը կարող է հանգեցնել նույնիսկ թունավորման:
Ցիտրուսային հոտը լավ մրգի առաջին նախախայմաններից մեկն է: Մանդարինի յուրաքանչյուր տեսակ ունի իրեն յուրահատուկ համ: Եթե քաղցրի սիրահար ես, ընտրիր իսպանական մանդարիններ, որոնք ովառ նարնջագույն են: Թուրքական մանդարիններն ավելի դեղին են և թթու: Մարոկկոյից բերված մանդարիններն իրենց տեսքով նարինջ են հիշեցնում են և քաղցր են: