
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնա-ն» կփորձի ձեռք բերել ևս մեկ հարձակվողի: Այդ մասին հայտարարել է կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն:
«Գլխավոր մարզիչն ու նրա շտաբը ևս մեկ հարձակվողի կարիք ունեն: Եթե մենք գտնենք նրան, ապա կվարձակալենք մինչեւ ամառ՝ հետագայում գնելու հնարավորությամբ», – նշել է նա: