2016 թվականի փետրվարի 26-ին տեղի կունենա «Օսկար» մրցանակաբաշխության 88-րդ արարողությունը: Մրցանակաբաշխության թեկնածուները հայտնի կդառնան հունվարի 14-ին, սակայն արդեն հիմա կարող ենք գուշակել, թե որ ֆիլմերը կարող են հատնվել լավագույնների թվում:
Film.ru-ն առանձնացրել է 15 ֆիլմ, որոնք ավելի են արժանի հայտնվել լավագույնների թվում և ստանալ բաղձալի մրցանակը:
1. Փրկվածը / The Revenant
Այս ֆիլմի վրա 135 մլն դոլար է ծախսվել, և դա հիանալի շանս է, որպեսզի դերասան Լեոնարդո դի Կապրիոն վերջապես Օսկարի արժանանա:
«Ուշադրության կենտրոնում / Spotlight, 2015»
Այս ֆիլմը լրագրողական դրամա է The Boston Globe թերթի աշխատակցի մասին: Այս ֆիլմը կարող է լավագույնը համարվել մի քանի անվանակարգերով` «լավագույն ֆիլմ», «լավագույն ռեժիսոր» այլն:
«Քերոլ / Carol, 2015»
Շատ քննադատներ սա համարել են տարվա լավագույն ֆիլմը, և այն նույնպես կարող է ներկայացված լինել մի քանի անվանակարգում:
«Զզվելի ութնյակը» / The Hateful Eight, 2015
Քվենտին Տարանտինոն սիրում է նկարահանել և դիտել վեստերներ: Այս ֆիլմը համարվում է «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգի հիմնական հավակնորդը:
«Խելագար Մաքսը. ցասման ճանապարհ» / Mad Max: Fury Road, 2015»
Գաղտնիք չէ, որ ֆիլմերի մյուս մասերը շատ հաճախ այնքան էլ լավը չեն լինում: Այս ֆիլմի չորրորդ մասի մասին նույնպես նման կարծիքներ էին շրջանառվում մինչ համացանցում չհայտնվեց ֆիլմի շատ գեղեցիկ թրեյլերը:
«Սենյակ»/ Room, 2015»
Այս ֆիլմը պատմում է երիտասարդ կնոջ և նրա որդու մասին, ովքեր իրենց կյանքն անցկացրել են շատ փոքրիկ սենյակում: Առաջին հերթին` սա խորը հոգեբանական ֆիլմ է:
«Աղջիկը Դանիայից / The Danish Girl, 2015»
Սա պատմական մելոդրամա է, որը պատմում է տրանսսեքսուալների մասին: Ֆիլմը պատմում է դանիացի նկարչի մասին, ով ցանկանում է վերածվել կնոջ:
«Բրուկլին/ Brooklyn, 2015»
Սա զգանցմունքային ֆիլմ է, որը պատմում է երիտասարդ իռլանդուհու մասին, ով տեղափոխվում է Նյու-Յորք, ապա սկսում է կարոտել ծննդավայրը, որտեղ մնացել էր նրա մեծ քույրը:
«Մարսից / The Martian, 2015»
Սա հազվադեպ ֆիլմ է, որ ձգտում է հեռուստադիտողին գրավել տիեզերքի իրական ուսումնասիրմամբ: Ֆիլմի դերասանն ու ռեժիսորն իրավամբ կարող են արժանանալ նաև լավագույնի կոչմանը:
«Աստղային պատերազմներ: ուժերի վերածնումը / Star Wars: Episode VII – The Force Awakens, 2015»
Այս ֆիլմը կարող է հայտնվել մի քանի անվանակարգում, ընդ որում` լավագույն հատուկ էֆեկտների օգտագործման համար:
«Ջոյ / Joy, 2015»
Այս ֆիլմը պատմում է միայնակ մոր մասին: Գլխավոր հերոսուհին Ջենիֆեր Լոուրենսն է, ում հետ ռեժիսորն արդեն աշխատում է երրորդ անգամ անընդմեջ:
«Ծագում չունեցող կենդանիները» / Beasts of No Nation, 2015»
Ռազմական թեմաներով ֆիլմերի համար հետաքրքիր լուծումներ են տրված: Ֆիլմը կարող է հայտնվել մի քանի անվանակարգում:
https://www.youtube.com/watch?v=v1X7xk4107w
«Գլուխկոտրուկ / Inside Out, 2015»
Այս ֆիլմը կարող է արժանանալ լավագույն մուլտֆիլմի կոչմանը: Պատմում է այն մասին, որ կյանքում կարող են լինել և ուրախություն և տխրություն:
«Սթիվ Ջոբս / Steve Jobs, 2015»
Սա շատ ուժեղ ֆիլմ է անսովոր սցենարով, որը պատմում է Սթիվ Ջոբսի կյանքի երեք օրերի մասին:
«Լրտեսների կամուրջը / Bridge of Spies»
Պատմական այս ֆիլմը կարող է լավագույնը համարվել մի քանի անվանակարգում:
https://www.youtube.com/watch?v=pLzxjKOFm90