Մեջքի ցավը պատուհաս է բոլորի համար: Ժամանակակից կյանքի ռիթմը ժամանակ չի թողնում առողջությանը հետևելու համար: Համակարգչի առջև երկար նստելը բերում է նրան, որ մեջքի ցավից տառապում են տարբեր տարիքային խմբերի մարդիկ:
Այժմ շատ քչերը կարող են գլուխ գովալ հիանալի քայլվածքով: Ժամանակի ընթացքում մենք նույնիսկ սկսում ենք սովորել ցավին, քանի որ բուժման համար ժամանակ չի լինում: Մեջքի ցավից ազատվելու համար կօգնի այս հեշտ, բայց օգտակար վարժությունը: Քեզ համար բավական է ընդամենը 60 վայրկյանը: Կրկնիր այս վարժությունը քնելուց առաջ և դու կմոռանաս ցավի մասին:
Վարժություններ`
1. Պառկեք փորի վրա և ձեռքերը տարածեք մարմնի երկայնքով
2. Դանդաղ բարձրացրեք մարմնի դիմացի հատվածը: Բարձրացրեք գլուխը և այդ դիրքում մնացեք 8 վայրկյան:
3. Ելման դիրք ընդունիր
4. Վարժությունը կրկնիր:
5. Ապա պառկիր մեջքի վրա, ոտքերը ծալիր, ձեռքերն ազատ թող: Այս դիրքում մնա 8 վայրկյան: Վերադարձիր ելման դիրք, ապա ոտքերը ծալիր ծնկների մոտ և գրկիր դրանք ձեռքերով:
6. Ոտքերը ծալիր կրծքավանդակի հատվածում և մնա այդպես 8 վայրկյան, ապա վերադարձիր ելման դիրք և կրկնիր վարժությունը:
Այս վարժությունները հանգստացնում են օրգանիզմը: Եվս մեկ խորհուրդ. օրվա ընթացքում որքան հնարավոր է շատ շարժվիր: