ՏԱՎԱՐԱԾՆԵՐՆ ԷԼ ԵՆ ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչները «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ իրենց համագյուղացի Արշավիր Վարդիկյանն արածեցնում է կոթեցիների կովերը` յուրաքանչյուր կովի համար ամսական վերցնելով երեք հազար դրամ: Սակայն կոթեցիներն այդ վարձն ուշացնում են, քանի որ գումար չունեն: Այդ պարտքերի պատճառով Արշավիր Վարդիկյանը որոշել է արտագաղթել, տեղափոխվել Ռուսաստան: Համագյուղացիները հարցրել են, թե նա Ռուսաստանում ինչով է զբաղվելու, Արշավիրը պատասխանել է. «Այստեղ կով եմ պահում, այնտեղ էլ կպահեմ»: Ավելացնենք, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղը 38 կմ սահման ունի Ադրբեջանի հետ:




Լրահոս