Քենիայի Մոմբասա քաղաքում գտնվող «Մոյի» միջազգային օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել Air France-ի օդանավը: Քիչ անց հայտարարել են, որ օդանավում գտնված առարկան ռումբ է եղել:
Նշվում է, որ քենիացի մասնագետները պայթուցիկ սարք են հայտնաբերել և այն տեղափոխել են օդանավակայանի տարածքից դուրս: Air France ավիաընկերությունը իր ուղևորներին տեղափոխելու համար հավելյալ չվերթ է կազմակերպել դեպի Քենիա:
Ընդհանուր առմամբ ինքնաթիռում գտնվել է 459 ուղևոր և անձնակազմի 14 անդամ:
Ավելի ուշ Air France-ի ղեկավարության հայտարարել է, որ դա «կեղծ ահազանգ» է եղել: Միաժամանակ ԶԼՄ-ները հայտնում են, որ Քենիայի իշխանությունները «շտկել են» ավելի վաղ տարածած իրենց այն հայտարարությունը, թե օդանավում հայտնաբերված կասկածելի օբյեկտը ռումբ է: