ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե կալանավորված անձն իրավունք ունի՞ տեսակցություններ ունենալ իր ազգականների կամ բարեկամների հետ: Եթե հնարավոր է, մեջբերեք օրենքը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, համաձայն «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի Հ.15-ի՝ կալանավորված անձանց տեսակցությունը մերձավոր ազգականների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների եւ այլ անձանց հետ տրամադրվում է կալանավորվածներին պահելու վայրի պետի որոշմամբ: Քննության շահերից ելնելով` կալանավորված անձանց տեսակցությունը մերձավոր ազգականների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների եւ այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:
Կալանավորված անձին մերձավոր ազգականների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների կամ այլ անձանց հետ ամսվա ընթացքում տրամադրվում է առնվազն 2 տեսակցություն՝ մինչեւ 3 ժամ տեւողությամբ:
սահմանների» հասարակական կազմակերպություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսուհանդերձ, եթե պետի որոշմամբ է տեսակցությունը թույլատրվում, ապա մի դեպքում կարող է սահմանվել երկու, մյուս դեպքում՝ 4 կամ 8 տեսակցություն, ինչն էլ կոռուպցիայի ակնհայտ օջախ է: