
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը մեղադրել է Ժողովրդավարական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին ստի մեջ: Այս մասին նա հայտարարել է NBC News հեռուստաալիքի եթերում. փոխանցում է Reuters-ը:
Քաղաքական գործիչը սուտ է անվանել Քլինթոնի խոսքն այն մասին, որ երկրում մուսուլմանների հոսքը դադարեցնելու նրա առաջարկը նպաստում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման քարոզչությանը:
«Նա ստախոս է, և բոլորը դա գիտեն»,-ասել է Թրամփը:
Ավելի վաղ Քլինթոնը քննադատել էր Թրամփին՝ վերջինիս իսլամիստների հավաքագրող անվանելով:
Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը ամերիկյան շինարարական խոշոր ընկերության ղեկավար և հյուրանոցների և կազինոների համաշխարհային ցանցի սեփականատեր է: Նա ԱՄՆ-ի նախագահի ֆավորիտ թեկնածուներից է:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան