Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին տուգանել են այն բանից հետո, երբ վերջինս Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում մեքենա է վարում և երգում է իր երեխաների հետ, փոխանցում է Lifenews-ը:
Նշվում է, որ ո՛չ նա, ո՛չ երեխաները ամրագոտի չեն կապել:
«Իդեալական մարդիկ չկան: Ցավոք, սխալներ լինում են նաև ինձ մոտ: Ինստագրամի բաժանորդներից մեկը նկատել է, որ ամրագոտիներ կապված չեն: Այս մասին հայտնի է դարձել նաև ոստիկանությանը: ՆԳՆ գնդապետը օպերատիվորեն արձագանքել է: Արձանագրություն է կազմվել և տուգանք սահմանվել»,-մեկնաբանել է Կադիրովը:
Նա նաև հավելել է, որ միշտ ձգտում է հետևել երթևեկության կանոններին: Իր խախտումը Կադիրովը բացատրել է նրանով, որ ցանկացել է հոլովակ նկարել: Ավելի վաղ Չեչնիայի ղեկավարը պարծեցել է, որ երբեմն վարում է իր Մերսեդեսը մինչև 240 կմ արագությամբ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան