Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Տիգրան Սարգսյանը կներկայացնի իր կողմից ձեւավորած նոր կառավարության կազմը: Այդ մասին գրում է “168 ժամ” թերթը։
“Նոր կառավարությունը կլինի հնի կրկնությունը՝ մի քանի փոքր եւ խիստ կոսմետիկ փոփոխություններով:
Մեր տեղեկություններով՝փոխվելու են ընդամենը երեք նախարարներ՝ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին կփոխարինի ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին՝ Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, իր պաշտոնին հրաժեշտ կտա բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։ ՊԵԿ- ը կբաժանվի՝ Հարկային տեսչությունը կմիանա ֆինանսների նախարարությանը, իսկ մաքսային ծառայությունը կղեկավարի ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը: Փոխվարչապետի պաշտոնը տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանից կփոխանցվի ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանին, իսկ Գեւորգյանը կշարունակի պաշտոնավարել որպես սոսկ տարածքային կառավարման նախարար”,- գրում է “168 ժամը” ։