Գերմանական Բայրոյթ քաղաքում անհայտ անձը 3 մարդու է գնդակահարել, փոխանցում է Spiegel-ը:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ բոլոր 3 զոհերը հայտնաբերվել են ավտոկայանատեղիի մոտ: Եվս մեկ մարդ վնասվածքներ է ստացել:
Կրակոցների մասին ոստիկանությանը հայտնել են տեղի բնակիչները:
Զոհվածների և կրակ բացած անձի ինքնությունը դեռևս չի հաստատվել: Հանցանքի պատճառը ևս հայտնի չէ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան