
Լաս Վեգասում կայացած «Միսս Տիեզերք-2015» գեղեցկության մրցույթն ավարտվել է սկանդալով: Կոլումբիայի ներկայացուցիչ Արիադնա Գուտտերեսի հաղթանակի մասին հայտարարությունից հետո հաղորդավարը հայտարարել է, որ շփոթել է անունները, և «Միսս Տիեզերք-2015» տիտղոսին արժանացել է Ֆիլիպինների ներկայացուցիչ Պիա Ալոնսո Վուրտցբախը:
Հաղորդավարը ներողություն է խնդրել, սակայն նրա հասցեին մեղադրանքների մեծ ալիք է սկսվել:
«Միսս Տիեզերք-2015» տիտղոսի համար պայքարում էին 15 մասնակից, որոնց անունները մինչև վերջին պահը գաղտնի են պահվել: