
Ամենայն հավանականությամբ` հաջորդ տարվանից ավտոմեքենաների գազալցակայանների վրա նոր ակցիզային հարկ կավելանա: Նման ակնարկ արդեն արել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը :”Նոր ակցիզային հարկ պետք է մտցնել հեղուկ բնական գազի մասով, որը չի հարկվում ինչպես բենզինը”,- ասել է Հորթոնը` Սիվիլնեթին տված հարցազրույցում: Այդ ճանապարհով ԱՄՀ-ն հորդորում է մեծացնել հարկային եկամուտները, որպեսզի “,պետական պարտքը կայունանա…”: Փաստորեն ստացվում է, որ ըստ ԱՄՀ-ի, մեր պետական պարտքը կայուն չէ, ինչպես պնդում է ՀՀ Կառավարությունը: Թերթը նկատում է, որ գազալցակայանների հարկումը նոր հարկով` կհամընկնի բուն գազի սակագնի բարձրացման հետ և դա էական ազդեցություն կթողնի ՀՀ տնտեսական կյանքում: