Երեկ Սերժ Սարգսյանը այցելել է Հատուկ քննչական ծառայություն և ներկայացրել է ՀՔԾ նորանշանակ պետին՝ Վահրամ Շահինյանին: Նա իր խոսքում, ըստ էության հաստատել է լուրերը, որ նախկին պետք Անդրանիկ Միրզոյանը կոնկրետ քրեական գործով թերանալու պատճառով:
Այս մասին այսօրվա համարում գրում է “Հրապարակ” օրաթերթն ու հավելում, որ այդ գործը ՀՀ բարձրաստիճան ոստիկանների ֆինանսական մեքենայություններին վերաբերվող գործն է, որը այժմ քննվում է Հատուք Քննչական ծառայությունում:
“Այս կառույցի ղեկավարին փոխելը մի բան էլ է նշանակում: Աղվան Գառնիկիչի “մայրամուտը” մոտ է: ՀՔԾ-ն ավանդաբար գտնվել է նրա հսկողության տակև Միրզոյանն էլ ոչինչ չէր անում առանց նրա գիտության: Այժմ, փաստորեն, Սերժ Սարգսյանն իր հսկողության տակ է վերցնում այս կառույցը”,-գրում է պարբերականը: