Չինաստանի հարավում գտնվող Շենչժեն քաղաքում տեղի ունեցած սողանքի հետևանքով, վերջին տվյալների համաձայն, անհետ կորածների թիվը հասել է 91-ի: Ավելի վաղ հաղորդվում էր 59 անհետ կորածների մասին, փոխանցում է Vesti.ru-ն:
Ավելի ուշ նույն քաղաքում` «Արևմուտք-Արևելք» գազամուղի տարածքում, պայթյուն էր որոտացել:
Նշվում է, որ փրկարարների աշխատանքին խոչընդոտում են անձրևն ու ցեխը: Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից 7 մարդու հանել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան