Armlur.am-ի թղթակիցն Ազգային ժողովից հայտնում է, որ այս պահին ծորհրդարանի շենքի դիմաց են հավաքվել ցմահ դատապարտվածների հարազատները, ովքեր ԱԺ-ի Դեմիրճյանի մուտքի դիմաց սպասում են պատգամավորներին` վերջիններիս իրենց խնդիրը ներկայացնելու համար:
Իսկ խնդիրն այն է, որ ցմահ դատապարտվածներից շատերը, արդեն 8 օր է, հացադուլ են անում, սակայն նրանց ծնողների խոսքով` ոչ ոք չի այցելել նրանց և չի հետաքրքրվել տեղի ունեցածով:
Բողոքողները ցանկանում են նաև նամակ հանձնել Ազգային ժողովի Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին: Նրանք անգամ սպառնում են, որ իրենց բողոքի ձայնին չանսալու դեպքում` անգամ պատրաստ են փակել խորհրդարան տանող փողոցը: