Ռուսաստանն ուժգնացրել է Հայաստանում գտնվող իր ռազմաբազան մարտական և տրանսպորտային ուղղաթիռներով, որոնք ուղարկվել են այնտեղ Կուբանից. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը:
Կրասնոդարի շրջանից Հայաստանում գտնվող ռազմաբազա է փոխանցվել 6 մարտական «Մի-24Պ» և տրանսպորտային «Մի-8MT» ուղղաթիռներ:
Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ ներկայում Անդրկովկասում ռուսական միությունում բանակային ավիացիայի ուղղաթիռների ավիաջոկատ է ձևավորվել, ավիացիոն տրանսպորտային միջոցների հավաքում է իրականացվում:
Թռիչքները կիրականացվեն 2016թ. առաջին եռամսյակում: Շահագործումից հետո ուղղաթիռները կօրհնվեն սուրբ ջրով:
Երևանում «Էրեբունի» օդանավակայանի ռուսական ավիաբազան ձևավորվել է դեռևս 1995թ.:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան