Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գերմանական ակումբի պաշտոնական կայքին փոքր հարցազրույց է տվել։
«Դորտմունդի «Բորուսիայի» մի մասնիկն եմ եւ երջանիկ եմ դրա համար։ Փորձում եմ լավագույն որակներով հանդես գալ թիմիս համար եւ կարծում եմ, որ ամեն ինչ լավ է։ Փորձում եմ ցուցադրել այն խաղը, որը բոլորը սպասում են ինձնից եւ այս տարի կարող եմ ասել՝ փոքր-ինչ հաջողակ եմ. գոլեր եմ խփում եւ արդյունավետ փոխանցումներ կատարում, ինչի համար շատ ուրախ եմ։ Այս պահին ամեն ինչ լավ է, սակայն դա բավարար չէ. պետք է շարունակեմ աշխատել, որպեսզի ավելի շատ գոլեր խփեմ եւ փոխանցումներ կատարեմ, ինչն օգտակար կլինի թե՛ ինձ, թե՛ թիմի համար։ Կարող եմ ինձ բավարարված զգալ ամենօրյա աշխատանքից հետո։
Նոր մարզիչ ունենք, նոր փիլիսոփայությամբ եւ խաղային ոճով, այսպիսով փորձում ենք անել այն ամենն ինձ նա մեզանից պահանջում է եւ ակնկալում։ Ուրախ ենք, որ կարողանում ենք այդ ամենը լավ ձեւով կատարել։ Մեր նպատակն է պայքարել Բունդեսլիգայի լավագույն եռյակում գտնվելու համար, որպեսզի որակավորվենք Չեմպիոնների լիգային, քանի որ բոլորս էլ գիտենք՝ այդ մրցաշարն ավելի լավն է, քան Եվրոպա լիգան։ Իսկ Չեմպիոնների լիգա դուրս գալու դեպքում կպայքարենք որքան հնարավոր է ավելի առաջ գնալու համար»,- ասել է Հայաստանի հավաքականի ավագը։
Աղբյուրը` armsport.am