Ռուսաստանը 2016թ. հունվարի 1-ից պատժամիջոցներ կսահմանի Ուկրաինայի դեմ: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է RNS-ն:
Մեդվեդևը, մասնավորապես, նշել է, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային տուրքերի սահմանումը կապված է Ուկրաինայի՝ ԵՄ ազատ առևտրի գոտուն միանալու հետ, իսկ առևտրային էմբարգոն՝ Արևմուտքի երկրների պատժամիջոցներին միանալու հետ:
«2016թ. հունվարի 1-ից Ուկրաինայի դեմ տնտեսական սահմանափակող միջոցներ կկիրառվեն՝ Եվրամիության և ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցներին միանալու համար: Ընթացիկ տարվա օգոստոսին մենք նման միջոցներ սահմանեցինք Իսլանդիայի, Նորվեգիայի, Չեռնոգորիայի, Լիխտեյնշտեյնի, Ալբանիայի դեմ»,-հայտարարել է Մեդվեդևը:
Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել էր, որ Ուկրաինան արժանի պատասխան կտա ՌԴ-ի առևտրային պատժամիջոցներին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան