Դատապարտյալների հարազատները փորձեցին փակել Բաղրամյան պողոտան. նրանցից մեկի ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, այսօր Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դեկտեմբերի 15-ից հացադուլ սկսած ցմահ ազատազրկված դատապարտյալների հարազատները, ովքեր պահանջում են իրենց հարազատների գործերի վերաբացում:

Դրանից հետո նրանք շարժվեցին դեպի ԱԺ ընդունարան, փորձեցին նամակ հանձնել ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանին, սակայն ծնողներից մեկի հետ զրույցում Հովհաննես Սահակյանի օգնականն ասաց, որ ՀՀԿ-ական պատգամավորը հարցազրույցի է:

Դատապարտյալների հարազատները դրանից հետո դուրս եկան ԱԺ ընդունարանից և փորձեցին փակել Բաղրամյան պողոտան: Հարազատների և ոստիկանների միջև քաշքշուկ սկսվեց, որի հետևանքով վատացավ հարազատներից մի քանիսի ինքնազգացողությունը:

Մանրամասները` տեսանյութում.




Լրահոս