
Ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ թիվ 5/08 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ, տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը։
Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ վարչական շրջանի բնակիչ Արամ Հեպոյանը 2013թ մայիսի 5-ին Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով գնացել է 5/08 ընտրատեղամաս, որտեղ փորձել է մեկից ավելի անգամ քվեարկել, ինչը կանխվել է հանձնաժողովի աշխատակիցների կողմից։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով, կատարվում է նախաքննություն։