
Ցմահ դատապարտվածների հարազատներն այսօր Ազգային ժողովի դիմաց ցանկանում էին հանդիպել պատգամավորներին և ներկայացնել իրենց խնդիրը:
Երբ Ազգային ժողովից դուրս եկավ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ակցիայի մասնակիցները մոտեցան նրան և փոխանցեցին իրենց դիմումը: Հակոբ Հակոբյանը նրանց ասաց, որ այդ դիմումը կփոխանցի իր գործընկերներին:
Ցմահ դատապարտյալներից մեկի մայրը մոտեցավ նաև ԱԺ-ից դուրս եկող ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանին և ասաց, որ 8 օր է, ինչ իր տղան հացադուլի մեջ է: Ի պատասխան՝ Նահապետ Գեւորգյանն ասաց. «Ես ի՞նչ անեմ, զանգի՛ քո տղուն, ասա՛ թող հացադուլից դուրս գա»:
Մանրամասները` տեսանյութում.