Փարիզ ժամանելուն պես` Air France-ի 2 ուղևոր է բերման ենթարկվել. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բերման ենթարկվածներից մեկին ազատ են արձակել, մյուսը կալանքի տակ է մնում: Վերջինս նախկին ոստիկան է: Air France ավիաընկերությունը նրա դեմ դատական հայց է ներկայացրել:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Քենիայում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռում տարօրինակ իր է հայտնաբերվել: Պարզվել է, որ այն կեղծ ռումբ է եղել:
Ինքնաթիռում 459 ուղևոր և անձնակազմի 14 անդամ է գտնվել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան