
Այսօր ողջ հանրապետության տարածքում կդիտվի ամպոտ եղանակ, ամենուրեք պարբերբար սպասվում է անձրև, ամպրոպ, հնարավոր է քամի՝ 18-20մ/վրկ:
Հանրապետության հյուսիսային կեսում ցերեկային ժամերին հավանական են տևական, զգալի առատ տեղումներ. այստեղ մեծ է նաև կարկուտի հավանականությունը:
Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի ևս 2-3 աստիճանով: Հարավային շրջաններում առայժմ կդիտվեն միայն կարճատև անձրևներ:
Տեղեկացնում ենք, որ մայիսի 8-ին նույնպես զգալի նվազում է սպասվում:
Այսօր Երևանում պարբերաբար հնարավոր է անձրև և ամպրոպ, քամին՝ 10-12մ/վրկ: Գիշերը սպասվում է +12+14, ցերեկը՝ +20+22, երեկոյան՝ +17+19 աստիճան տաքություն: