Ինչը դրդեց Էջմիածնի ակումբ այցելած երիտասարդին ծեծել պարուհուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան ժամը 22:30-ի սահմաններում արտառոց դեպք է տեղի ունեցել Էջմիածին քաղաքում գտնվող «Աուրա» ակումբում: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ծեծի ենթարկվողներն ակումբի պարուհիներն են եղել: Պարզվել է, որ նրանք ակումբում գտնվող երկու տղաների հետ գումարի շուրջ վիճաբանություն են ունեցել, որից հետո վերջիններիս միջև սկսվել է ծեծկռտուք:

Իսկ ինչից է սկսվել կռիվը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ տղաներից մեկն ակումբում նկատել է, որ իր մոտից 1 մլն դրամ է անհետացել: Ամենայն հավանականությամբ՝ երիտասարդը գումարը անհետանալու մեջ մեղադրել է ակումբի պարուհիներից մեկին:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան՝ հաստատեցին, որ նշված ակումբում ծեծկռտուք եղել է և հավելեցին, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:




Լրահոս