
Այսօր “Մեցցո” ակումբում տեղի կունենա մաեստրո Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոն: Երգահանի բնութագրմամբ` այն կլինի շփում իր եւ ընկերների հետ: Համերգի ընթացքում նա կպատմի իր երաժշտական գործերի մասին, նաեւ կբացահայտի, թե ինչն է ստեղծագործելու շարժառիթ հանդիսանում: Հիշեցնենք, որ Տիգրան Մանսուրյանի վերջին ստեղծագործություններից “Ռեքվիեմ”-ի պրեմիերան տեղի է ունեցել մեկ տարի առաջ Գերմանիայում, իսկ հայաստանյան պրեմիերան կայացել է միայն այս տարի` ապրիլի 24-ին: