Վահան Շիրխանյանը չի ընդունում հանցավոր խմբին անդամակցելու մեղադրանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Ֆորում իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը ArmLur.am-ին հայտնեց, որ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանին ԱԱԾ քննչական վարչությունը մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով (հանցավոր համագործակցությանը մասնակցելը):

Մեր զրուցակիցը հայտնեց, որ Վ. Շիրխանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Նա հայտնեց նաև, որ քիչ անց դատարանը կքննի կալանքի մասին միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը դեկտեմբերի 19-ին ձերբակալվել է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու կասկածանքով:




Լրահոս