Եվրամիությունը վերջնականապես երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մինչև 2016թ. հուլիսի 31-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԵՄ Խորհրդի հայտարարությանը:
Որոշումն ընդունվել է դեկտեմբերի 21-ին:
ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ ասվում է, որ պատժամիջոցների երկարաձգման մասին որոշումն ընդունվել է՝ այն ֆոնին, որ ուկրաինական ճգնաժամի հարցով Մինսկի համաձայնագրերը լիովին չեն իրականացվի մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը:
Երկարաձգված պատժամիջոցները ենթադրում են սահմանափակումներ ֆինանսների, էներգետիկայի և անվտանգության ոլորտներում:
Հիշեցնենք, որ Մոսկվայի հանդեպ Եվրամիության պատժամիջոցները ընդունվեցին 2014թ. գարնանը Ուկրաինայի հարավ-արևելքում կոնֆլիկտի սկզբից հետո, և սկզբնապես ենթադրում էին սահմանափակումներ ՌԴ որոշ ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան