ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է կառավարության նիստերի դահլիճում

Իհարկե, դժվար է կռահել, թե ինչ են զրուցում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ու բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, բայց դատելով Շ. Քոչարյանի դեմքի արտահայտությունից՝ կարելի է ենթադրել, որ զրույցի թեման, մեղմ ասած, զարմացրել է վերջինիս:

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ծնողական իրավունքից զրկումը արդյո՞ք ծնողներին չի ազատում իրենց երեխային պահելու պարտավորությունից:

Լուիզա Մանուկյան (38 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեխան պահպանում է բնակելի տարածքի սեփականության կամ բնակելի տարածքի օգտագործման իրավունքը, ինչպես նաեւ ծնողների եւ բարեկամների հետ՝ հարազատության փաստով հիմնավորված, պահպանում է գույքային իրավունքները, այդ թվում ժառանգություն ստանալու իրավունքն անկախ հանգամանքից, որ նրա ծնողներից մեկը, կամ երկուսն էլ զրկված են ծնողական իրավունքից: Ծնողական իրավունքների վերականգնումը հնարավոր է, եթե ծնողը կամ ծնողները փոխել են վարքագիծը, ապրելակերպը, երեխայի դաստիարակության հանդեպ վերաբերմունքը եւ եթե չի հակասում երեխայի շահերին:
Ծնողական իրավունքների վերականգնման գործերը վերանայվում են հոգաբարձության եւ խնամակալության մարմինների մասնակցությամբ: Տասը տարին լրացած երեխայի նկատմամբ ծնողական իրավունքների վերականգնումը հնարավոր է միայն նրա համաձայնությամբ: Ծնողական իրավունքների վերականգնում չի թույլատրվում, եթե երեխան որդեգրված է, եւ դա չեղյալ հայտարարված չէ:

Ձեր իրավախորհրդատու փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2013թ. որդեգրման ենթակա են եղել 103 երեխաներ, որոնցից միայն 5-ն են երկկողմանի ծնողազուրկ: Երեխաներից 17-ի երկու ծնողներն էլ կենդանի են, 27-ը միայնակ մոր երեխաներ են, 1-ի ծնողները դատական կարգով զրկված են ծնողական իրավունքներից:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ տեղեկացնել, թե ի՞նչ է կուտակային հատկացումը, եւ ինչպե՞ս է ձեւավորվում վերջինիս հատկացումը:

Դիանա Առաքելյան (39 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կուտակային հատկացումը օրենքով սահմանված կանոնների համաձայն՝ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերելու նպատակով սոցիալական վճար կատարող անձի համար (օգտին) կատարվող դրամական հատկացում է:
Մինչեւ 1974 թվականի հունվարի 1-ը ծնված անձի համար (օգտին) եւ մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը սոցիալական վճար կատարելու պարտավորություն ստանձնած, 1964 թվականի հունվարի 1-ից հետո ծնված անձի համար (օգտին) կատարվող կուտակային հատկացումը ձեւավորվում է սոցիալական վճարներից եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող միջոցներից: Այս դեպքերում կուտակային հատկացման չափը (դրույքաչափը) կազմում է աշխատավարձի 10 %-ը (5 տոկոսը՝ անձի կատարած սոցիալական վճարի դիմաց, իսկ մնացածը (5 տոկոսը՝ բայց ոչ ավելի, քան 25.000 դրամ) որպես ՀՀ պետական բյուջեից հատկացված լրացուցիչ միջոցներ):
Մնացած դեպքերում (եթե անձը ծնվել է 1974 թվականի հունվարի 1-ից հետո) կուտակային հատկացման չափը (դրույքաչափը) կազմում է աշխատավարձի 5 %-ը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի համար, խնամքի արձակուրդ գնալու օրվան հաջորդող ամսվանից մինչեւ երեխայի 2 տարին լրանալու ամիսը, կատարվում է կուտակային հատկացում՝ ամսական 5.000 դրամի չափով: Կուտակային հատկացում կատարելը դադարեցվում է մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդն ընդհատվելու դեպքում՝ ընդհատվելու ամսվանից:




Լրահոս