
Հանրապետության հրապարակը բազմամարդ է: Րոպեներ առաջ մայրաքաղաքը լուսավորվեց, միացվեցին գլխավոր տանածառի և բոլոր 12 վարչական շրջաններում տեղադրված տոնածառերի լույսերը:
Տոնական միջոցառմանը ներկա գտնվեցին երևանցիներ, Երևան ժամանած սփյուռքահայեր, մարզերի բնակիչներ:
Միջոցառմանը ներկա էր նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով վարչական շրջաններից 12 երեխաների հետ միասին միացրեց տարվա գլխավոր տոնածառի լույսերը: