Տնտեսական ակտիվության աճի տեմպը թուլացել է. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ այս տարվա ընթացքում վերջին անգամ ամփոփել է 2015 թվականի մակրոտնտեսական ցուցանիշները։

ԱՎԾ նախնական (շտապ հավաքագրված) տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 2.9%-ով։ Սա, իհարկե, վատ ցուցանիշ չէ ներկայիս պայմաններում՝ հաշվի առնելով արտաքին աշխարհից եկող բացասական ճնշումները։

Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հոկտեմբերին 3.5% էր, ինչը նշանակում է, որ ակտիվության աճի տեմպը թուլացել է։ Սա փոքր-ինչ տարօրինակ է։ Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը մտադիր է տարին փակել գոնե 3.5 տոկոս տնտեսական աճով՝ ի հեճուկս հոռետեսական կանխատեսումներ անող միջազգային կազմակերպությունների և մյուս «չուզողների»։ Սակայն տնտեսական ակտիվության նվազումը 0.7 տոկոսային կետով մի տեսակ չի տեղավորվում այդ ցանկության մեջ։ Եթե դինամիկան դեկտեմբերին նույնը լինի, ապա տնտեսական աճի ցուցանիշը դժվար թե գերազանցի 3%-ը։

Սա, ըստ էության, կարելի է մեկնաբանել երկու տեսնակյունից։ Կա՛մ պաշտոնական վիճակագրությունը հաջորդ տարվա հունվարին մեզ կուրախացնի դեկտեմբերյան բուռն աճով և կապահովի տարվա կտրվածքով խոստացված ցուցանիշը։ Կա՛մ էլ հայրենի կառավարությունը տարվա վերջին փոշմանել է և որոշել է համեստություն անել՝ մի քիչ նվազեցնել աճի ցուցանիշը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս