
Մայիսի 6-ին, ժամը 17.50-ին, “Ֆոլքսվագեն Վենտո” մակնիշի ավտոմեքենան Երեւանի Աճառյան եւ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բախվել է “Նիսան Տիդա” մակնիշի ավտոմեքենային: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ “Նիսան Տիդա”-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: