Արմեն Աշոտյանի անհեթեթ կոչը. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Վերջերս կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան ԶԼՄ-ներին կոչ արեց երկու տարի չքննադատել իրեն, որպեսզի կարողանա իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներն ու երկու տարի անց միայն պահանջել արդյունք:

Հուսով եմ, որ նախարարը պարզապես կատակել է, բայց չի կարելի ասել, թե դա իշխանություններին բնորոշ մտածելակերպ չի՝ «տվեք ինձ որոշ ժամանակով «քարտ-բլանշ», և ես որոշ ժամանակվա ընթացքում կանցկացնեմ բարեփոխումներ, կմաքրեմ Ավգյան ախոռները և այլն»:

Ամբողջ խնդիրն այն է, որ նման  «քարտ-բլանշ» իշխանությանը տրվում է երկու դեպքում. ա/ հեղափոխությունից հետո, երբ ոգևորված հասարակությունն այնքան է վստահում նոր իշխանությանը, որ իր կամքով որոշ ժամանակ հրաժարվում է վերջինիս քայլերի հանդեպ քննադատական վերաբերմունքից, բ/ բռնապետության դեպքում, երբ ժողովրդի դժգոհությունը ճնշվում է ուժային մեթոդներով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս