«Շանթի Յուրայի» առանձնատան վրա հարձակված տղամարդը դանակի 7 հարված է ստացել. մանրամասներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 15-ին, ըստ նախնական վարկածի, ավազակային հարձակում էր տեղի ունեցել «էլիտ Շանթ» ՍՊԸ-ի սեփականատեր գործարար Յուրա Ղարիբյանի տան վրա: Տան անդամները դիմադրություն էին ցույց տվել ներխուժած, Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ Գեւորգ Սարգսյանին, ինչի արդյունքում վերջինս մահացել էր:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Գեւորգ Սարգսյանի հարազատները, ստուգելով տղայի մարմինը, դանակի 7 հարված են գտել, որոնք բավականին խորն են եղել: Ավելին՝ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Գեւորգ Սարգսյանը բավականին լուրջ պարտքերի մեջ է, եւ այն բնակարանը, որտեղ ապրում է նրա ընտանիքը, Հայաստանյան բանկերից մեկում գրավ է դրված: Ավելին՝ եղբոր բնակարանը եւս գրավ է դրված:

Բայց չնայած այս հանգամանքին՝ բոլորին զարմանքի տեղիք էր տվել, թե ինչու էր Գեւորգ Սարգսյանը օրը ցերեկով հարձակում գործել տան վրա: Պարզվում է, որ Գեւորգ Սարգսյանը գործարարի տուն է ներխուժել վերոնշյալ օրը՝ առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում, եւ թաքնվել տան բակում գտնվող պետքարանում եւ 6 ժամ թաքնված լինելուց հետո է միայն հարձակվել ընտանիքի անդամների վրա: Արդյո՞ք սնանկացած բիզնեսմեն Գեւորգ Սարգսյանին անհաջողությունն էր դրդել գնալ այդ քայլին, թե այլ խնդիր նա ուներ «էլիտ Շանթի» սեփականատիրոջ հետ, հուսանք՝ ցույց կտա տարվող քննությունը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս