Բնակչության գնողունակությունը ամսեամիս նվազում է. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ տնտեսությունը բնորոշող ցուցանիշների գահավիժումը շարունակվում է: Երեկ հրապարակված պաշտոնական տվյալներով՝ այս տարվա նոյեմբերին անցած տարվա նոյեմբերի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նվազել է շուրջ 3 տոկոսով:

Ամսական կտրվածքով ՏԱՑ-ի նվազումն առաջին անգամ է արձանագրվում այս տարի: Մեր սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող ամենակարեւոր՝ մանրածախ առետրի ծավալների ցուցանիշի անկումը նայեմբերին կազմել է 14,2 տոկոս, որն աննախադեպ է տարվա ընթացքում: Դա ցույց է տալիս, որ ՀՀ բնակչության գնողունակությունն ամսեամիս նվազում է:
Կառավարությունը մինչեւ վերջերս հպարտանում էր, թե չնայած տնտեսական դժվարություններին, արտահանումը չի նվազում եւ նույնիսկ փոքր ինչ աճ է արձանագրում: Բայց վերջին 2 ամիսներին արտահանման ծավալները կտրուկ անկում են արձանագրում: Եթե հոկտեմբերին անցած տարվա հոկտեմբերի համեմատ արտահանումը նվազել էր 11,8 տոկոսով, ապա նոյեմբերին՝ 24,4 տոկոսով:

Նոյեմբերին էականորեն՝ մոտ 6 տոկոսով նվազել է նաեւ էլէներգիայի արտադրությունը: Մի խոսքով, նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն այլեւս չի թաքցնում մեր տնտեսության ճգնաժամի խորացումը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս