Դեկտեմբերի 21-ին «Արարատ» ֆուտբոլային ակումբի հայտնի ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանը դարձավ 60 տարեկան: Սամվել Ղասաբօղլյանը ֆուտբոլային այն սերնդի ներկայացուցիչներից է, ովքեր, 70-ական թվականների վերջերին ընդգրկվելով Երևանի «Արարատի» հիմնական կազմում, կարողացան նոր լիցք հաղորդել հայկական ֆուտբոլին:
Երեկ` ֆուտբոլիստի 60-ամյակի կապակցությամբ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում մեծ միջոցառում էր կազմակերպվել, որին մասնակցում էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, պատգամավորներ, ինչպես նաև շոու բիզնեսի ներկայացուցիչներ:
Ծննդյան 60-ամյակի կապակցությամբ Ղասաբօղլյանը ստացավ մի շարք մրցանակներ և պատվոգրեր, այդ թվում` վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Գալուստ Սահակյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանի կողմից: Ղասաբօղլյանին շնորհավորական խոսք հղեցին նաև տեսաուղերձով այն մարդիկ, ովքեր չէին կարողացել ներկա գտնվել միջոցառմանը: Նրան մրցանակ էր շնորհել նաև Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին նախագահ Նիկիտա Սիմոնյանը:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան