
Նյու Դելիի օդանավակայանում Հնդկաստանի սահմանապահ ուժերի ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, փոխանցում է NDTV հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվում է 4 զոհի մասին:
Ինքնաթիռը կործանվել է այն բանից հետո, երբ բարձրություն է հավաքել: Ինքնաթիռը բախվել է պատին, ապա ընկել և բռնկվել:
Super King ինքնաթիռում 10 մարդ է գտնվել՝ սահմանապահ ուժերի 3 սպա և 7 տեխնիկական աշխատակիցներ: Նրանք ուղևորվում էին Ռանչի քաղաք ուղղաթիռի վերանորոգման համար:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան